«Երկու օր է աշակերտները դպրոց են գալիս». Փյունիկի դպրոցի տնօրեն
Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է։
Փյունիկի դպորցի տնօրեն Գագիկ Մարաբյանը Panorama.am-ին տեղեկացրեց. «Սեպտեմբերի 11-ից աշակերտները բնականոն կերպով դպրոց են գալիս, մասնակցում դասապրոցեսին։ Պաշտոնապես դեռ ոչինչ հայտնի չէ, թե հետագայում ինչ կլինի։ Շատ հնարավոր է նոյեմբերի 1-ից էլ աշակերտները շարունակեն հաճախել Փյունիկի դպրոց։ Ամեն ինչ պարզ կլինի հաջորդ շաբաթվա սկզբին»։
Նշենք, որ դպրոցում օրեր շարունակ աշակերտները դասադուլ էին անում, որի պատճառը հարևան Արտավազդ գյուղի դպրոցին միանալու որոշումն էր։ Այժմ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ՀՀ կրթության և գիտության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների հետ խնդրի քննարկման ընթացակարգ է սկսվել։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Վտանգվում է Փյունիկ գյուղի աշակերտների իրավունքը
- «Աշակերտները դասադուլ են անում, արդեն սպառել եմ իմ բոլոր հնարավորությունները». Փյունիկի դպրոցի տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները