Սյունիքում մեկնարկել են օդանավակայանի կառուցման աշխատանքները
««Սյունիք»» օդանավակայանի վերագործարկմանն ուղղված աշխատանքների շրջանակներում մեկնարկել է նաև օդանավակայանի շենքի կառուցման գործընթացը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը:
Նա տեղադրել է շենքի նախագծի լուսանկարները:
Հիշեցնենք, ավելի վաղ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել էր, որ կարևոր է աշխատանքների արագությունը, բայց առավել կարևոր է որակը:
«Սյունիքի մարզկենտրոնի հեռավորությունը մայրաքաղաքից դարձնում ենք 40 րոպե»,-ասել էր Հակոբյանը օդանավակայանի կառուցման առիթով իրականացված ֆլեշմոբի տեսանյութում:
Օդանավակայանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտին:
Հարակից հրապարակումներ`
- ՔԱԳՎ պարզաբանումը Կապանի օդանավակայանում մասնավոր թռիչք իրականացնելու վերաբերյալ
- Օդանավը փորձնական վայրէջք է կատարել Կապանի օդանավակայանում
- Կապանի օդանավակայանը կվերագործարկվի
- Կապանի օդանավակայանի վերագործարկման համար առկա է ՀՀ նախագահի հանձնարարականը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին