Մեծամոր հնավայրում հնագետները հետաքրքիր գտածոներ են հայտնաբերել
Մեծամոր հնավայրի տարածքում վերսկսվել են հայ-լեհական արշավախմբի պեղումները: Հնագետները հետաքրքիր գտածոներ են հայտնաբերել` մ.թ.ա. 8-6-րդ դդ. թվագրվող ապարանջաններ, դանակներ, նաև` մարդկային կմախքներ:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, հնավայրի բնակատեղիի ուսումնասիրությունը հետաքրքիր նոր փաստեր կարձանագրի, ինչն էլ թույլ կտա մասնագիտական առավել ճշգիրտ եզրակացություններ անել Մեծամորի այդ ժամանակաշրջանի դերի ու նշանակության մասին:
Հայ-լեհական արշավախմբի համաղեկավարները` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակը, ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանին ներկայացրել են պեղումների 10-օրյա աշխատանքների ընթացքը, խոսել գործակցության զարգացման հեռանկարների մասին:
Հնագիտական արշավախմբի համաղեկավարները հույս են հայտնել, որ այս տարվա պեղումներից հայտնաբերված օրգանական նյութերը ևս լեհական կողմի աջակցությամբ լաբորատոր հետազոտության կենթարկվեն արտերկրում:
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, կարևորելով հայ-լեհական գիտական ներուժի արդյունավետ համագործակցությունը, համոզմունք է հայտնել, որ արշավախումբը նոր և արժեքավոր բացահայտումներ կանի, համագործակցության նոր եզրեր կնախանշի այլ հուշարձանների տարածքներում ևս աշխատելու համար:
Նրա խոսքով, արդյունավետ գործակցության մասին է վկայում նաև միջազգային բարձր վարկանիշ ունեցող և Լեհաստանում տպագրվող «Միջերկրածովյան լեհ հնագիտությունը» ամենամյա ժողովածուի հրատարակության մեջ /տպագրվում են աշխարհի հայտնի գիտնականների աշխատությունները/ տեղ գտած «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագետների և արշավախմբի լեհ անդամների համատեղ պատրաստած գիտական հոդվածը` Մեծամորի պեղումների վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում հեշտ է աշխատել. պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակ
- Լեհ հնագետները նկարահանել-սկանավորել են Մեծամորի հնավայրի տարածքը
- Մեծամորն այսօր Մերձավոր Արևելքի ամենաբարձր չափանիշներն ունեցող հուշարձաններից է. հնագետ
- Մեծամորի երկու հատվածում այս տարի պեղումներ են իրականացվելու
- Մեծամորի հնագիտական պեղումների ընթացքում գտնված կարասներից երկուսը վերականգնվում են
- «Մեծամոր. կեսդարյա պեղումների տարեգրություն». Միջազգային գիտաժողով՝ Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին