Ֆլորիդայի հայ համայնքին «Իրմա»-ն չի վնասել. «Ամերիկայի Ձայն»
«Իրմա» ծովամրրիկը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ավերածություններ է թողել: Ֆլորիդայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ հայր Վարդան Ջուլֆայանը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ մարդիկ անվնաս են, եկեղեցին կանգուն է իր խաչով:
Նախնական տվյալներով, ծովամրրիկը լուրջ վնասներ է պատճառել, խլել 12 մարդու կյանք: Ֆլորիդայի հարավ-արևելյան ափում, որտեղ գտնվում է եկեղեցին, ավերածությունները լուրջ չեն՝ ընկած ծառեր, վնասված ավտոմեքենաներ և ապակիներ: Հայր Վարդանն արդենը խոսել է տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ. «Ամեն մարդ, փառք Աստծո, ապահով է, այնպես որ իրապես մեր աղոթքը շարունակում ենք առ Աստված, որ մարդիկ վնասներ կրած չլինեն, ամեն մարդ ապահով լինի»:
Այս կիրակի տեղի հայ համայնքը հավաքվելու է Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում նշելու Խաչի տոնը՝ Խաչվերացը, ինչպես նաև միասնական ուժերով բարեկարգելու եկեղեցու տարածքը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանցիսկոս Պապն աղոթել է Մեքսիկայի երկրաշարժի և «Իրմա» փոթորկի զոհերի համար
- «Իրմա» փոթորիկը կրկին ուժգնացել է՝ հասնելով հինգերորդ աստիճանի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին