Բաբլոյան. Պատմությունը հայերին ու շվեյցարացիներին հանդիպեցրել է ոչ պատահականորեն
Պատմությունը երկու ժողովուրդներին հանդիպեցրել է ոչ պատահականորեն. հայերն ու շվեյցարացիները նույն հոգևոր և մշակութային արժեհամակարգի կրողներ են: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա այսօր մասնակցել է Երևան երկաթուղային կայարանում բացված շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինի «Վեցանկյուններ, շրջաններ և սեղաններ» ցուցահանդեսի բացմանը:
«Ինչպես անկախության 26-ամյակը բոլորող Հայաստանը, այնպես էլ իր 726 -ամյակը նշող Շվեյցարիան, շարունակում են ուժ ստանալ ազատության զգացողությունից և դժվարությունները հաղթահարելու իրենց հզոր կամքից»,-ասել է ԱԺ նախագահը:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդարանի ղեկավարը կարևորել է Շվեյցարիայի հետ համագործակցությունը թե որպես բժիշկ, թե որպես Հայաստան-Շվեյցարիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար: Նա մանրամասնել է, որ շուրջ երեք տասնամյակ շարունակվող համագործակցության ընթացքում իրագործվել են տարբեր, այդ թվում նաև առողջապահական ծրագրեր, որոնց շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել:
Արվեստագետ Ֆելիչե Վարինին իր ելույթում նշել է. «Իսկապես ինձ համար շատ հաճելի է իմ ուրախությունը կիսել ձեզ հետ: Ես աշխատանքը միայնակ չեմ իրականացրել, մի ամբողջ թիմ օգնել է ինձ այն կյանքի կոչելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում