Հայաստանի սննդարդյունաբերությունը ներկայացնող տաղավարը լավագույնն է ճանաչվել միջազգային էքսպոյում
Սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում ընթացող «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին մեր երկիրը ներկայացնող՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կառուցած տաղավարը լավագույնն է ճանաչվել։
ՀԶՀ աջակցությամբ Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտը մոսկովյան էքսպոյին ներկայացնում են 16 հայկական ընկերություններ։
«WorldFood Moscow 2017»-ի կազմակերպիչները մրցանակը ՀԶՀ Մարքեթինգի թիմի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Բալայանին են հանձնել այն ժամանակ, երբ Հայաստանի տաղավարում միջազգային գնորդների ու մատակարարների համար կազմակերպվել էր համտես։ Ընտրությունը կատարվել է փորձագիտական հանձնաժողովի ու այցելուների կողմից։
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության հաղորդմամբ, նախորդ ցուցահանդեսից հայկական արտադրողները վերադարձել են շուրջ 570 միլիոն դրամի արտահանման 12 պայմանագրերով։
Հայկական տաղավարում ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Հիմնադրամը տեղական արտադրողներին աջակցում է արտահանման խթանման՝ Կառավարության ռազմավարության շրջանակում։
Հարակից հրապարակումներ`
- 570 միլիոն դրամի արտահանման պատվեր Հայաստանի սննդարդյունաբերողներին
- Մոսկվայում Հայաստանի ցուցադրական տաղավար կբացվի
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում