Այնպես չի ստացվելու, որ մեկ տարվա մեջ բոլորի խնդիրները, սպասումները բավարարելու ենք. վարչապետ
«Մենք ներակայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք որ, ոչ մեր գնահատականով, թե տարածաշրջանում, թե ԵԱՏՄ-ում, թե ԱՊՀ-ում, լավագույնն են»,- Ազագային ժողովում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին, թե վարչապետի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ՀՀ քաղաքացու վիճակը որքանո՞վ է փոխվել։
«Դա նշանակո՞ւմ է, որ մենք մեր բոլոր խնդիրները լուծել ենք, իհարկե ոչ, որովհետև մենք չունենք քաղաքացի, ով չի ցանկանում իր կյանքի որակը բարելավել։ Այնպես չի ստացվելու, որ մեկ տարվա մեջ մենք բոլորի խնդիրները, բոլորի սպասումները բավարարելու ենք: Բայց թրենդը, թե ինչպես ենք գնում, մեզ որոշ չափով բավարարում է։ Կա՞ն ծրագրեր, որոնց տեմպից մենք դժգոհ ենք և կուզենայինք ավելի արագ լիներ՝ իհարկե այո»,-նշեց վարչապետը։
Ինչ վերաբերում է աղբահանությանը վերաբերող հարցին, վարչապետն ասաց, որ ֆունդամենտալ սանմաքրման և աղբահանության խնդիրը լուծելու տարբերակը գիտեն։