Մենք բոլորս սուբյեկտ ենք. Լևոն Մկրտչյան
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը չի կարծում, որ Անահիտ Բախշյանին «սուբյեկտ» անվանելով՝ Կրթության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը վիրավորական արտահայտություն է արել:
Լրագրողները ԱԺ-ում նախարարից հետաքրրքվեցին՝ եթե փոխնախարարը Բախշյանին կրթության ոլորտի փորձագետ չի համարում, ապա ինչ փորձագետ է հենց ինքը: «Վահրամ Մկրտչյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, կրթության համակարգը լավ գիտի, տարիներ շարունակ այդ ոլորտում է եղել, գործող մասնագետ է եղել»,- նշեց ԿԳ նախարարը:
Լրագրողների ճշտող հարցին՝ այսինքն՝ կրթության ոլորտի սուբյեկտ է, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Մենք բոլորս սուբյեկտ ենք, մենք բոլորս իրար հետ այս երկրի սուբյեկտներն ենք: Շատ վիրավորական արտահայտություն չէ «սուբյեկտը»»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նախաձեռնությանը, որով վերջինս պահանջում է նախարար Լևոն Մկրտչանի հրաժարականը, նշել էր. «Այդպիսի ավագանու անդամ ճանաչում եմ, բայց կրթության ոլորտի փորձագետ չեմ ճանաչում: Այդ սուբյեկտը վերջերս է ազատվել կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից»:
Հարակից հրապարակումներ`
- «Ձենդ կտրի». Իգիթյանը՝ ավագանու կին անդամին
- Անահիտ Բախշյան. «Պարոն քաղաքապետ, Ձեր ենթակաների համար շատ վատ օրինակ եք ծառայում»
- Վահրամ Մկրչտյանը նշանակվել է Կրթության և գիտության փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին