Եթե լինի խուզարկության փորձ, այո, դա վտանգավոր երևույթ է. Արա Զոհրաբյան
«Ես կարծում եմ, որ ինչ իրականացվում է, զննություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ խոսելով դատարաններում փաստաբանների նկատմամբ զննությունների ու խուզարկությունների մասին:
Նշենք, որ այսօր 180-ից ավելի փաստաբան գործադուլ են անում՝ բողոքելով դատարաններում ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ: Գործադուլին միացած փաստաբանները հավաք-քննարկում են կազմակերպել, որին ներկա էր նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Ա. Զոհրաբյանի խոսքով, խուզարկության դեպքում խուզարկողն ինքն է խոչընդոտը վերացնում, ասում՝ պայուսակը բացել, եթե չի բացում, ստիպողաբար բացում է պայուսակը, ստիպողաբար հանում է պայուսակի պարունակությունը:
«Դա է խուզարկությունը: Այդպիսի դեպքին ականատես չեմ եղել, փաստաբաններն էլ այդպիսի դեպքի մասին վկայություն չեն տվել»,- նշեց ՓՊ նախագահը՝ հավելելով, որ եթե լինի խուզարկության փորձ, այո, դա վտանգավոր երևույթ է, դրա դեմ պետք ամբողջ ուժով պայքարել:
«Զննության հետ կապված էլ խնդիրներ կային, Փաստաբանների պալատը դրա մասին խոսել է, ահազանգել, դիմել դատական համակագին: Փաստաբանների պալատը ծայրահեղ միջոցների չի գնում, բայց հավասարակշռված, քայլ առ քայլ փորձում ենք հարցը կարգավորել: Օրինակ՝ չկար արգելված իրերի ցանկ, հիմա կա: Որքանով է հաջող, անհաջող, ես չեմ դատողը: Բայց առնվազն գիտենք, որ կա ցանկ, չկա կարգադրիչի կամայական քմահաճույքը»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Քոմեդի քլաբի» տեքստ է». Փաստաբան
- 15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին
- Սահմանվել է իրերի ցանկը, որոնք արգելվում է մտցնել դատարան
- Արա Զոհրաբյան. Փաստաբանության մեջ ամենածանր մեղքը «դավաճանությունն է»
- Բողոքի ակցիային միացել է 170 փաստաբան
- ՄԻՊ-ը իրավական դիրքորոշում է ներկայացրել փաստաբանի մասնագիտական գործունեության երաշխիքների վերաբերյալ
- Եթե անգամ պետք է խուզարկեք, խուզարկեք, բայց օրենքով սահմանված կարգով. փաստաբան Տ.Հայրապետյան
- Գործադուլի միջոցով փորձում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա. Փաստաբան
- Դատական դեպարտամենտ. Փաստաբանի կամ փաստաբանի իրերի զննություն չի իրականացվելու
- Փաստաբանների պալատը դիմել է դատարանների նախագահների խորհրդին
- Գործադուլի հայտարարությանը միացել է 138 փաստաբան
- ՓՊ խորհրդի որոշումը՝ փաստաբանների իրավունքների պաշտպանության վերաբերյալ
- ՓՊ-ը ստացել է զննող սարքերի վերաբերյալ Դատական դեպարտամենտի պատասխանը
- Զննությունը չպետք է դառնա փաստաբանին ճնշելու գործիք. Արա Զոհրաբյան
- Փաստաբան. Ի՞նչ տարբերություն պայուսակը խուզարկելու և զննության ենթարկելու մեջ
- Փաստաբանը պաշտպանված է խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան