Սեփական երկրի մասին անպայման որևէ վատ բան ասելը «թրենդային» է. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Միայն Հայաստանում են բանկոմատ պայթեցնում, միայն Հայաստանում են հրդեհներ լինում, միայն Հայաստանում են մարդիկ իրար դանակահարում»։ Մարդիկ անթաքույց ուրախությամբ լսում են վատ լուրերը և լացակումած մեկնաբանություններ են անում՝ «վախ-վախ-վախ. Էս ո՞ւր ենք գնում»։
Պարզ է, որ վթարների և սպանությունների մասին ցանկանում են լսել և կարդալ ցանկացած երկրում, բայց առանց հեռու գնացող փիլիսոփայական ընդհանրացումների։ Հայաստանում և էլի մեզ նման երկրներում նորաձև է, «թրենադային է» սեփական երկրի մասին անպայման որևէ վատ բան ասելը. բացի ամեն ինչից, դա բերում է ծափահարություններ, լայքեր, «պայքարող տեսակի» փառք։ (Համենայնդեպս, վերապահում ասեմ, որ խոսքը ոչ թե արատների քննադատության, այլ մազոխիստական նվնվոցի մասին է)։
Այնպես չի, որ մենք ամենավատ երկիրն են աշխարհում։ Թույլ տվեք ձեզ զեկուցել, որ ԵՄ անդամ Հունաստանում, աղբն ավելի վատ են հավաքում, քան Հայաստանում, ինտերնետ կապն ավելի դանդաղ է քան մեր երկրում ( գլոբալ վարկանիշով մենք 54-րդ ենք աշխարհում), սննդի օբյեկտներում սպասարկումն ընդհանուր առմամբ ավելի վատն է, քան Հայաստանում։ Հունաստանը հրաշալի երկիր է և ունի բազմաթիվ առավելություններ՝ պարզապես մեր երկիրը ստորացնողների համար օրինակ եմ բերում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին