Վարչապետ. Չեմ տեսնում այլ շուկաներ, որտեղ մենք կորցրել ենք ԵԱՏՄ անդամ լինելով
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին, թե արդյոք գնահատել են ԵԱՏՄ-ում մնալու տնտեսական ռսիկերը։
«Ինչո՞վ է ԵԱՏՄ-ն լավ` դա մեր մակրոտնտեսական ցուցանիշներն են, ի՞նչ կլիներ, եթե ԵԱՏՄ-ում չլինեինք` այդ վերլուծությունը հնարավոր է անել, բայց, ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որմենք կորցրել ենք՝ ԵԱՏՄ անդամ լինելով», - պատասխանեց վարչապետը։
Վարչապետն ասաց, որ այս պահին չգիտի այլ շուկաների, որոնց նկատմամբ մենք պակաս ուշադիր ենք՝ ելնելով մեր այսօրվա ներուժից և այնտեղ ջանք չենք կիրառում:
«Ամփոփ հաշվետվությունը երբ որ ներկայացնենք, դուք կտեսնեք թվերը։ Արտահանման աճի տեմպը ԵԱՏՄ ավելի ցածր է, քան Եվրամիություն: Մենք շատ հետաքրքրված ենք և որոշակի քայլեր ենք ձեռնարկում նաև մեր հարևան, բարեկամ Իրանի հետ: Կարծում ենք՝ շատ հետաքրքիր եռակողմ բանաձև ենք ուզում առաջարկել միասին աշխատելու` Թուրքմենստան-Իրան-Հայաստան: Ընդհանրապես այդ շուկաները, որոնք տարբերվում են կլասիկ շուկաներից, նույնպես մեր հետաքրքրությունների դաշտում են։ Կգա՞ պահը, որ ԵԱՏՄ-ից դուրս գանք, թե ոչ, այս պահին մենք նման մտավախություն չենք տեսնում»,- նշեց Կարապետյանը։
Վարչապետը հավելեց, որ իրենք շատ ներդրողների հրավիրում են Հայաստան՝ հետևյալ կերպ. «Ասում ենք, դուք երբ գալիս եք Հայաստան, մեր երկիրը ոչ թե 3 միլիոնանոց շուկա Է, այլ շատ լավ հարթակ՝ ԵԱՏՄ մտնելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին