Հյուսիս-հարավի երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019-ին. Վահան Մարտիրոսյան
«Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի առաջին տրանշի աշխատանքներն ավարտված են, սակայն այն դեռևս շահագործման հանձնված չէ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տռղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով ՀՀ տարածքում Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ընթացքին վերաբերող ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին։
Նա հայտնեց որ առաջին տրանշը դեռ երաշխիքային սպասարկման մեջ է, և դեռևս չի վճարվել 3 միլիոն դոլարից մի քիչ ավելի գումար:
«Ինչ թերություններ որ կան այսօր կապալառուն իր հաշվին ուղղում է։ Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ տրանշներին՝ աշխատանքները շարունակվում են Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ինվեստիցիոն բանկի միջոցներով: Աշխատանքները շարունակվում են և ըստ պայմանագրի նախատեսվում է ավարտը 2019 թվականին»,- հայտնեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Չինական ընկերությունը վերացնում է«Հյուսիս-հարավ»-ի թերությունները
- Հյուսիս-Հարավ ճանապարհին ակտիվ շինարարություն է ընթանում. Վահան Մարտիրոսյան
- Հյուսիս-հարավ. Չինական ընկերությանը թերությունները շտկելու ժամանակ է տրվել
- «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության դանդաղ ընթացքը պետության հետ կապ չունի. Վահան Մարտիրոսյան
- Զարիֆ. Իրանը, Հայաստանը և Ադրբեջանը կարող են «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում համատեղ համագործակցություն ծավալել
- Վարչապետի կոշտ գնահատականները վերաբերում էին Հյուսիս-հարավ ճանապարհի կամուրջների շինարարությանը.Արթուր Առաքելյան
- Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ
- Հյուսիս-հարավ. Երևան-Արտաշատ հատվածում երթևեկությունը կբացվի մայիսից