Մոսկվայում առևտրի կենտրոնների և կայարանների ականապատման մասին ահազանգեր են ստացվել
Մոսկվայի ոստիկանությունում անանուն ահազանգեր են ստացվել առևտրի երեք կենտրոն և երկու կայարան ականապատված լինելու մասին: life.ru-ն, հղում անեկոլ Mash –ին, գրում է, որ խոսքը գնում է «Քաղաք», «Մետրոպոլիս», «Աֆիմոլլ-սիթի» առևտրի կենտրոնների և Կազանյան ու Կիևյան երկաթուղային կայարանների մասին:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ահազանգեր էին ստացվել ամբողջ երկրի տարածքում 22 բնակավայրում պայթյունի սպառնալիքի մասին: «Հեռախոսային ահաբեկիչների» պատճառով ամբողջ ՌԴ տարածքում տարհանվել էր 45 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում