Էսթերա Մկրտումյանը՝ դեսպան ևս երեք երկրում
ՀՀ նախագահի այսօրվա հրամանագրով Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը համատեղության կարգով, նշանակվել է դեսպան ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում (նստավայրը` Բուենոս Այրես):
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Էսթերա Մկրտումյանը նշանակվել էր Արգենտինայում Հայաստանի դեսպան:
2003-ից 2013 թվականներին Մկրտումյանը եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար, 2012-ից 2013 թվականներին՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների վարչության Եվրաինտեգրման և միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ։ 2013-ից 2017 թվականներին նա Արգենտինայում Հայաստանի դեսպանության խորհրդականն էր, հյուպատոսը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին