«Քոմեդի քլաբի» տեքստ է». Փաստաբան
Այսօր ավելի քան 180 փաստաբան գործադուլ է անում: Նրանք բողոքում են դատարաններում ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ: Փաստաբանները նախապես տարածել էին հայտարարություն, որ չեն մասնակցելու այսօրվա դատական նիստերին:
Գործադուլին միացած փաստաբանները հավաք-քննարկում են կազմակերպել, որին ներկա է նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Արդյոք Հայաստանում կա անհրաժեշտություն դատարաններ մտնող փաստաբաններին առհասարակ զննել: Արդյոք կար որևէ նախադեպ, երբ մի փաստաբան դատարան է ներս տարել ինչ-որ արգելված իր, փորձել է օժանդակել ինչ-որ նախապատրաստող հանցագործությանը կամ այլ իրավախախտմանը: Եղե՞լ է նման ինչ-որ դեպք, որին պետությունը կփորձեր նման կերպ արձագանքեր, այսինքն կանխեր նման երևույթը: Իհարկե, ոչ: Ես կարծում եմ, որ կիրառվող միջոցները, մեթոդները, առհասարակ գործողությունները բացարձակապես հիմնավոր չեն, կամայական մոտեցման արդյունք են»,- քննարկմանն ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Խոսելով կոնկրետ զննության ձևի մասին՝ ինչպես է դա արվում, փաստաբանը նշեց. «Դա արվում է խիստ ստորացուցիչ, խուզարկության պահանջներ են ներկայացնում փաստաբաններին, որին շատ փաստաբաններ, իհարկե, ընդդիմանում են: Փաստաբանները, փաստաբանությունը հասարակության մեջ որոշակի ուրույն տեղ, դեր, նշանակություն ունեցող մարդիկ են, մարդկանց համախմբում է: Վերաբերվել նրանց նման կերպ, կարծում եմ՝ անթույլատրելի է»:
Ինչ վերաբերում է արգելվող իրերի ցանկին, որը հրապարակվեց նախօրեին՝ սահմանված ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ, Ե. Վարոսյանն ասաց. «Առհասարակ, վերջին շրջանում գնալով համոզվում եմ, որ ավելի լավ է պետական մարմինները որևէ գործողություն չանեն, քան փորձեն լուծումներ գտնել»:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի կարծիքով, դատարանների նախագահները ուշադիր չեն ընթերցել փաստաթուղթը:
«Երևի աշխատակազմից ինչ-որ մեկը կազմել է, արագ ընդունել են, երևի այսօրվանից առաջ պետք էր մի փաստաթուղթ ընդունել: Դա պարզապես «քոմեդի քլաբի» տեքստ է: Պատկերացնում եք, ամբողջ աշխարհով հումոր գնա, որ Հայաստանի դատարաններում արգելվում է ներս մտցել շյուղեր՝ գործելու համար»,- ասաց փաստաբանը:
Քննարկմանը ներկա Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նախ ասաց, որ այստեղ է, քանի որ հարգում է գործընկերների որոշումը, չնայած չի միացել բողոքի ակցիային:
«Հարգելիներս, ամեն ինչ անում եմ իմ պատկերացումներով, որ այս հարցը լուծվի: Այնպես չէ, որ ձեր բողոքի ակցիան չի նպաստելու դրան: Ընդհակառակը, նույնպես փորձում եմ օգտագործել այս հարցը կարգավորելու համար: Քաջ գիտակցում ենք, որ փաստաբանի արժանապատվությունն որևէ մեկը իրավունք չունի արատավորի»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- 15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին
- Սահմանվել է իրերի ցանկը, որոնք արգելվում է մտցնել դատարան
- Արա Զոհրաբյան. Փաստաբանության մեջ ամենածանր մեղքը «դավաճանությունն է»
- Բողոքի ակցիային միացել է 170 փաստաբան
- ՄԻՊ-ը իրավական դիրքորոշում է ներկայացրել փաստաբանի մասնագիտական գործունեության երաշխիքների վերաբերյալ
- Եթե անգամ պետք է խուզարկեք, խուզարկեք, բայց օրենքով սահմանված կարգով. փաստաբան Տ.Հայրապետյան
- Գործադուլի միջոցով փորձում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա. Փաստաբան
- Դատական դեպարտամենտ. Փաստաբանի կամ փաստաբանի իրերի զննություն չի իրականացվելու
- Փաստաբանների պալատը դիմել է դատարանների նախագահների խորհրդին
- Գործադուլի հայտարարությանը միացել է 138 փաստաբան
- ՓՊ խորհուրդը փաստաբաններին զննության ենթարկելու դեպքերի վերաբերյալ կայացրել է որոշում
- Զննությունը չպետք է դառնա փաստաբանին ճնշելու գործիք. Արա Զոհրաբյան
- Փաստաբան. Ի՞նչ տարբերություն պայուսակը խուզարկելու և զննության ենթարկելու մեջ
- Փաստաբանը պաշտպանված է խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը