Հարություն Խաչատրյանը կնախագահի «Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրին
«Ուղերձ առ մարդը» (Послание к человеку) վավերագրական, կարճամետրաժ և էքսպերիմենտալ ֆիլմերի ամենամյա միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 15-ից 22-ը: Փառատոնն անց է կացվում 1989 թ-ից Սանկտ Պետերբուրգում: «Ուղերձ առ մարդը» փառատոնի ծրագրերում ընդգրկված ֆիլմերի թեմատիկ հիմնական առանձնահատկությունը հումանիզմն է:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի բաժնից հայտնում են, որ «Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրին այս տարի կնախագահի ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Կինոյում նրա առաջին քայլերը ևս կապված են այս փառատոնի հետ. հեղինակի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերը ներկայացված են եղել առաջին փառատոնի հիմնական ծրագրում, իսկ «Վերադարձ ավետյաց երկիրն» էլ 1993-ին արժանացել է երեք մրցանակի:
Հարակից հրապարակումներ`
- Հարություն Խաչատրյանը հրաժարվել է Կինոակադեմիայի նախագահությունից
- Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում տեսնում են Հարություն Խաչատրյանին. «Ժամանակ»
- «Ոսկե ծիրան»-ը շատ բաների օգնեց, բայց չկարողացավ բոլոր կինոկազմակերպությունները հավաքել իր շուրջը. Հարություն Խաչատրյան
- Հարություն Խաչատրյանն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից