Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից շրջադարձային ակնկալիքներ չունենք. Շարմազանով
«Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից շրջադարձային ակնկալիքներ չունենք, քանի որ Ադբեջանը իրականացնում է հակահայկական քաղաքականություն, քաղաքականություն, որը չի բխում բանակցային գործընթացի տրամաբանությունից»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքերով՝ վերջերս Ադրբեջանի նախագահը Աստանայում կրկին խոսել է ոչ քաղաքական լեքսիկոնով, ստեր է տարածել, թե Հայաստանում իբր մահմեդականների իրավունքները ոտնահարվում են, Արցախն իրենց պատմական հողն է։
«Ես նորից եմ կրկնում, որ պատմական տարածք ունենալուց առաջ նախ պետք է պատմություն ունենալ: Մեկ անգամ ասել եմ «Մանչեստեր Յունայթեդ»-ի պահով, հիմա էլ հիշեմ Դոստոևսկուն, որն իր «Ապուշը» հիսուն տարի ավելի շուտ է գրել, քան Ադրբեջան պետությունն է առաջացել»,- նշեց ՀՀԿ խոսնակը: