ՊՆ խոսնակը հերքում է Յոլչյանի թանկանոց տան մասին լուրը
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց լուրերը, ըստ որոնց ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանը Հյուսիսային պողոտայում 3.5 միլիոն ԱՄՆ դոլարով 750 քմ տարածքով բնակարան է գնել և 60.000 դոլար էլ վճարել է իր տան վերելակի համար։
«Նման ստահոդ լուրերը միտված են զինվորականի կերպարի վարկաբեկմանն ու բանակի դերի նսեմացմանը: Կոչ ենք անում չտարածել այդ ապատեղակատվությունը։ Իրականությանը չի համապատասխանում»,-Panorama.am-ի՝ լուրի մասին հարցին պատասխանեց Հովհաննիսյանը:
Ասենք միայն, որ միշտ հրապարակելով հերքումը, լրատվամիջոցը ստիպված է «տարածել ապատեղեկատվությունը»։
ՊՆ խոսնակն հայտնեց, որ խոսել է վարչության պետի հետ: Յոլչյանը հետաքրքրվել է հարցը դատական կարգով լուծելու հնարավորության մասին:
«Հայաստանում 3.5 մլն դոլարանոց տուն գնողին վայրկյանական ստուգելը խնդիր չի»,-ասաց նա և զրպարտություն գնահատեց Յոլչանի մասին այս լուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան