Աշտարակի դպրոցի ուսուցիչները սպառնում են անժամկետ գործադուլ անել
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի ուսուցիչները սպառնում են անժամկետ գործադուլ սկսել: Բոլոր պատկան մարմիններին հղած բաց նամակում նրանք ներկայացնում են խնդիրները:
Բա նամակում ասված է.
«Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը նախատեսված է 200 աշակերտի համար, մինչդեռ այսօր դպրոցում կրթություն է ստանում 601 աշակերտ: Այդ պատճառով դպրոցը չունի գրադարան, ինֆորմատիկայի, շախմատի և տեխնոլոգիայի դասասենյակներ, բուֆետ, դահլիճ և մարզադահլիճ, բավարար քանակով սանհանգույցներ: Նույն պատճառով կիսվող դասաժամերը չեն կիսվում: 2016-2017 ուստարում տեղ չլինելու պատճառով օրենքի խախտմամբ ունեցել ենք երկու առաջին դասարան` 37-ական աշակերտով: Այս տարի վիճակը էլ ավելի է սրվել, քանի որ ունեցել ենք 56 շրջանավարտ և 76 առաջին դասարանցիներ (38 հոգանոց գերհագեցած 2 դասարան):
Այսպիսով, դպրոցի հիմնանորոգման խնդիրը դարձել է անհետաձգելի:
Խնդրին տեղյակ են բոլոր պատկան մարմինները, բայց նրանց անգործության պատճառով տարիներ շարունակ երեխաները զրկված են կրթություն ստանալու բավարար պայմաններից:
Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվը և ծնողական համայնքը հայտարարում են, որ դպրոցը պետք է անհապաղ հիմնանորոգել: Դրա հետ մեկտեղ առաջարկում է ժամանակավոր միջանկյալ լուծում` ծայրահեղ վիճակը մեղմելու նպատակով: Դպրոցից 500 մ հեռավորության վրա գտնվում է Ն.Սիսակյանի անվան ավագ դպրոցը, որը նախատեսված է 1500 աշակերտի համար, բայց ներկայումս սովորում են 280 աշակերտ: Մենք առաջարկում ենք տարրական դպրոցը` 293 աշակերտով, ժամանակավորապես տեղափոխել ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը, մինչև դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ավարտը: Այս միջանկյալ լուծումը համընկնում է ՀՀ կառավարության և ԿԳՆ ռազմավարությանը:
2017 թվականի մայիսի 4-ին դպրոցի մանկավարժներն իրականացրել են մեկօրյա նախազգուշական գործադուլ, որից հետո պատկան մարմինների կողմից որևէ գործնական քայլ չի արվել:
Տասը օրվա ընթացքում հարցին խելամիտ լուծում չտալու դեպքում Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և ծնողական համայնքը ստիպված են գնալ անժամկետ գործադուլի»:
Հարակից հրապարակումներ`
- Վարք նախարարությունների -3
- 12-ամյա պարտադիր կրթության դեպքում շատերը ձևի համար են դպրոց գնալ-գալու. Սերոբ Խաչատրյան
- «Մարզպետն ասաց՝ դպրոցի մասին խոսել է վարչապետի հետ, սպասենք, տեսնենք». Աշտարակի դպրոցի տնօրեն
- Գործադուլ՝ Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում
- Այգեպարի ոչ սովորական դպրոցի, օդում կախված խնդիրների ու կրակոցից կրակոց տևող դասերի մասին
- Սահմանապահ դպրոցը. Չինարիում զինվոր են բոլորը, այդ թվում` երեխաները
- 3 աշակերտով փոքր դպրոցի մեծ խնդիրները. «Մահացող գյուղը դպրոցով է շնչում»
- Պատերազմի սլաքի տակ շնչող դպրոցը
- Անկախության 1-ին տարեդարձին բացված կիսակառույց դպրոցն այս 23 տարում կիսակառույց էլ մնացել է
- Տուն հիշեցնող շենքով և 16 աշակերտով. Դդմասարի դպրոցը
- Պատուհանները փշրված են, հատակը՝ ավերված. Ազատամուտի դպրոցը
- Կարկատան արած տանիքով ու բետոնե հատակով. Սվերդլովի դպրոցը
- Հիվանդանոցի համար նախատեսված շենքում, 15 աշակերտով և օդում կախված` Տալվորիկի դպրոցը
- Արծվաբերդի դպրոցը` գյուղապետարանի նախկին, վթարային շենքում
- 5.5 դասարանով և աշակերտներին նվիրված ուսուցիչներով սահմանամերձ դպրոցը
- 7 աշակերտ` 3 ընտանիքից, 4 դասարանով և խարխուլ շենքով դպրոցը
- Երկու մասնաշենք և 338 աշակերտ ունեցող դպրոցի փոքր հատվածն է միայն օգտագործվում
- Ավազանի դպրոցը նույնիսկ 4 բալանոց երկրաշարժից փուլ կգա
- Չորաթանի դպրոցն ու աշակերտների կիսատ մնացած ցանկությունը
- Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցը` կիսավարտ, վթարային շենքում
- Քայքայված ու մաշված. Արտաբույնքի դպրոցի մեծ դասասենյակները տաքացնել չի լինում, ջեռուցումը դուրս է ցնդում
- Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
- Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
- Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
- «Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
- Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
- Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
- Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
- Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
- Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցը մի դասարանացու աշակերտներ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները