«Ազատ Եվրոպա/«Ազատություն»» ռ/կ-ը Եվրադատարանում դատի է տվել Ադրբեջանին
«Ազատ Եվրոպա/«Ազատություն»» ռ/կ-ը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացված այն պնդումները, որոնք խոչընդոտում են լրատվամիջոցի գործունեությունն այդ երկրում: Հաղորդում է Ռադիոկայանը:
«Մենք ի վիճակի չեղանք որևէ առաջընթացի հասնել այդ մեղադրանքներն Ադրբեջանի դատական համակարգի միջոցով մաքրելու հարցում: Մեղադրանքները հիմնազուրկ են, և քանի որ Ադրբեջանն ընդդատյա է ՄԻԵԴ-ին, մենք որոշեցինք մեր գործը բերել այստեղ»,- նշել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը:
Վերջինս նաև հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկված, այսպես կոչված, հետաքննությունը մեկ նպատակ ունի՝ լռեցնել Բաքվի բյուրոյի ձայնն ու սպառնալից մթնոլորտ ստեղծել լրագրողների համար:
«Ազատություն» ռ/կ-ի Բաքվի բյուրոն խուզարկության ենթարկվեց 2014 թվականի դեկտեմբերին, որից հետո Ադրբեջանի իշխանությունները ձեռնամուխ եղան բյուրոյի փակմանը և հարկային պարտավորությունները չկատարելու մեղադրանքով գործի հարուցմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում