Ինչպես կարող եք ինքնուրույն կառավարել Ձեր կուտակային միջոցները. «Նորք»
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է ինքնուրույն կառավարել իր կենսաթոշակային միջոցները՝ պարբերաբար հետևելով իր կենսաթոշակային հաշվին, ինքնուրույն ընտրելով/փոխելով ֆոնդ և կառավարիչ, դիվերսիֆիկացնելով իր միջոցները տարբեր ֆոնդերում:
Անհատական կենսաթոշակային հաշիվը պարբերաբար ստուգելով՝ մասնակիցը կարող է հետևել իր կուտակային հատկացումների ճիշտ և ժամանակին փոխանցմանը, ֆոնդերի եկամտաբերությանը և կառավարիչների կառավարման արդյունավետությանը:
«Նորք» կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են. «Հետևելով երկու կառավարիչների առաջարկած 6 ֆոնդերի եկամտաբերությանը՝ մասնակիցը կարող է ուղղել իր հատկացումները ամենաբարձր եկամտաբերություն ունեցող ֆոնդ, կամ ունենալ ներդրումներ միաժամանակ երկու կառավարիչների՝ տարբեր եկամտաբերություն ունեցող ֆոնդերում:
Ինքնուրույն ընտրելով ֆոնդ և կառավարիչ կամ փոխելով արդեն իր համար ընտրված ֆոնդը և կառավարչին՝ մասնակիցը փաստորեն ինքն է որոշում իր կուտակային միջոցների ներդրումային քաղաքականությունը և ռիսկերի ու եկամտաբերության աստիճանը:
Կառավարիչների և նրանց կողմից առաջարկվող ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կառավարիչների կայքերից:
Ֆոնդ և կառավարիչ ընտրելու կամ արդեն ընտրված ֆոնդը/կառավարչին փոխելու համար կուտակային համակարգի մասնակիցը պետք է ներկայացնի դիմում www.epension.am ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգով` եթե ունի նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք:
Եթե չունեք քարտ կամ սարք, ապա ֆոնդի ընտրություն կարող եք կատարել կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորների միջոցով՝ ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ կամ միայն նույնականացման քարտ»։
Հարակից հրապարակումներ`
- Կուտակային կենսաթոշակային միջոցները ժառանգվում են. «ՆՈՐՔ»
- «Նորք». Ի՞նչ անել, եթե ավելի շատ կուտակային հատկացում եք կատարել, քան պահանջվում է
- «Նորք». «Ինչու՞ կուտակել ֆոնդում, եթե հնարավոր է ավանդ ներդնել»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա