Կարեն Կարապետյանի ներկայացրած ձեռքբերումների մի մասի հիմքերը դրվել էին դեռ նախորդ կառավարության օրոք. «Ժողովուրդ»
ՀՀ կառավարությունը երեկ հրապարակեց իր մեկամյա գործունեության հաշվետվությունը: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, թե «մեր հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշները միգուցե անհամեստ հնչեն, բայց տարածաշրջանում՝ ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում լավագույնն են»:
«Ժողովուրդ»-ը գրել է, որ Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ձեռքբերումների մի մասի հիմքերը դրվել էին դեռ նախորդ կառավարության օրոք, ինչի մասին իր վերջին հարցազրույցում ասել էր նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Օրինակ՝ համայնքների խոշորացման ծրագիրը, որի մասին ներկայացված է կառավարության հաշվետվության մեջ, սկսել է իրագործվել դեռ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում. սկզբում պիլոտային ծրագիր արվեց, հետո արդեն 465 համայնքները խոշորացվեցին՝ դառնալով 52-ը: Ընդ որում, այդ խոշորացումն արվել էր առանց տրամաբանության, երբ միացվել էին միմյանցից աշխարհագրորեն բացարձակ կապ չունեցող համայնքներ»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները