«Նոր ալիք»-ում Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են առաջին և երկրորդ հորիզոնականները
Սոչիում նախօրեին ավարտվել է «Նոր ալիք-2017» երգի միջազգային մրցույթը: Մրցութային երեք օրերի արդյունքների համաձայն, 362 միավորով առաջին տեղում են երեք երկրի ներկայացուցիչ՝ Հայաստանը ներկայացնող «Արցախի ձայներ» խմբից Էռնա Միրզոյանը (Էռնա Միր), Ուզբեկստանի և Մոլդովայի ներայացուցիչները:
357 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սյուզաննա Մելքոնյանը:
Մրցութային առաջին օրը մասնակիցները կատարել էին «Համաշխարհային հիթ», երկրորդ՝ «Երկրի հիթ», երրորդ՝ հեղինակային երգ:
Նշենք, որ «Նոր ալիք-2017» երգի միջազգային մրցույթին մասնակցել է 9 երկրից 14 կատարող: