«Գութան»-ը համախմբելու է 19 ազգագրական երգի-պարի խմբեր
Գաֆէսճեան քանդակների պարտեզում /Կասկադ/ սեպտեմբերի 28-ին անցկացվելու է «Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը: Փառատոնի կազմակերպիչները Panorama.am-ին տեղեկացրեցին, այս տարի մասնակցելու են 19 ազգագրական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Վերադարձ», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը»/Արցախ/, «Մարաթուկ», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Արեգ», «Մշո Հավքեր»/Գավառ/, «Մարաթուկցիներ»: Ազգագրական երգերն ու պարերը ներկայացվելու են իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների, ամբողջությամբ կենդանի հնչողությամբ և կատարմամբ:
Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև անցյալի հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող ֆիլմեր՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու սերունդերին փոխանցված ավանդը:
Գութանն այս տարի, ինչպես նախորդ տարի, տեղի կունենա նաև Արցախում:
«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից, որն ազգային մշակույթը ճիշտ ներկայացնելու կարևոր նախաձեռնություն է` կոչված հայ ազգագրական երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը:
Փառատոնն իրականացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ , ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կայացել է «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը
- «Գութան»-ն այս տարվա իր գործունեությունը նվիրում է անկախության սերնդի զինվորներին
- «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը կանցկացվի նաև Արցախում
- «Գութան» փառատոն. Ազգագրական երգեր ու պարեր՝ կենդանի կատարումներով ու կենդանի նվագակցությամբ
- «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան