Գորիսի նախկին քաղաքապետը շատ նեղացած է հեռացել. «Ժամանակ»
«Գորիսի արդեն նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցը նախօրեին ավագանիի նիստը վարելուց անմիջապես հետո շատ արագ հավաքել է իրերը և առանց որևէ մեկի հետ շփվելու՝ հեռացել է քաղաքապետարանի շենքից։ Նիստի ժամանակ ավագանի 15 անդամներից 13-ը հաստատել են քաղաքապետի հրաժարականի դիմումը։ Դեմ է արտահայտվել միայն երկու անդամ, ովքեր արդեն նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցի ազգականներն են՝ քրոջ երեխաները։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
Ավագանիի կողմից քաղաքապետի հրաժարականի դիմում ընդունելուց հետո այն ուղարկվել է մարզպետարան, և, թերևս, կառավարության այսօրվա նիստում քաղաքապետի հրաժարականը կհաստատի վարչապետը, որից հետո կնշանակեն քաղաքապետի արտահերթ ընտրություններ։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ադունցը շատ նեղացած է հեռացել։