Սննդամթերքի շուկայում արձանագրված թանկացումները ապշեցնում են. «Ժողովուրդ»
Հայաստանում սննդամթերքի շուկայում այս տարվա ընթացքում արձանագրված թանկացումները պարզապես ապշեցնում են:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցախույզով պարզվել է, որ, օրինակ, կարագը օգոստոսի ընթացքում, նախորդ ամսվա համեմատ, թանկացել է միանգամից 3 տոկոսով, իսկ դրանից ավելի վաղ՝ հունիսին, մայիսի համեմատ, այն թանկացել էր 2.3 տոկոսով:
Երեկվա դրությամբ «President» տեսակի կարագի մեկ կիլոգրամը խանութներում վաճառվել է 4750-4780 դրամով, մինչդեռ այն անցած տարվա նույն ժամանակահատվածում արժեր 2930-3840 դրամ:
«Հատկանշական է փաստը, որ որեւէ կերպ չի հիմնավորվում կարագի գների բարձրացումը. միջազգային շուկայում նման տատանումներ չեն եղել: Ու կարելի է ենթադրել՝ սա հետեւանք է մոնոպոլացված տնտեսության»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին