Տնտեսություն 17:17 14/09/2017 Հայաստան

Կաթիլային ոռոգում. ԳՆ սուբսիդավորելու է վարկի տոկոսի գումարը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Արմավիրի մարզի Վանանդ համայնքում «Եվրոթերմ» ընկերության հիմնադրած մոտ 200 հա այգիներում մեկնարկել է բերքահավաքը: Արդյունքները տխրեցնող են՝ խաղողը սմքած է, խնձորն ու դեղձը՝ չոր, ծառերը՝ չորացած: Սակավաջրության հետևանքով բերքի զգալի կորուստներ կան:

Ընկերության տնօրեն Վահե Ղազարյանը Panorama.am-ի  հետ զրույցում ասաց, որ բերքի 25-30 տոկոս կորուստ ունեն: Այգիները ոռոգվում են ավանդական եղանակով, ընկերությունը ֆինանսական միջոցների սղության հետևանքով այստեղ չի կարողացել անցնել կաթիլային ոռոգման համակարգին:

Պատկերն այլ է Արմավիրի մարզի Բագարան գյուղում, որտեղ նույն ընկերությունը բանջարեղեն է աճեցնում կաթիլային ոռոգմամբ: Ախուրյան գետում միշտ ջուր կա, պոմպ են տեղադրել ու անխափան ջրամատակարարում ապահովել, դրա շնորհիվ հողը միշտ խոնավ է:

«Երբ ասում են կաթիլային ոռագման դեպքում ջրի ծախսը կնվազի, դա այնքան էլ այդպես չի: Համարյա նույնչափ ջուր է ծախսվում, սակայն այս համակարգի պարագայում ջուրը հարյուր տոկոսանոց էֆեկտիվություն է ապահովում, բույսը կարողանում է լիարժեք աճել, խոնավության պայմաններում հողից ստանալ անհրաժեշտ սնունդը»,-բացատրեց ընկերության ղեկավարը:
Նա կաթիլային ոռոգման համակարգի կիրառումը սկսել է  2014 թվականից: Այս պահին 100 հա հողատարածք ոռոգվում է այդ համակարգով, հիմնականում լոլիկ են աճեցնում: Հենց առաջին տարում մեկ հեկտարից 85 տոննա լոլիկ են հավաքել, մինչ այդ լավագույն ցուցանիշը համարում էին 50 տոննան:

«Արդյունավետությունը շատ բարձր է, բավականին խնայողություն է կատարվում: Օրինակ, մի կետից հնարավոր է պարարտացնել հսկայական տարածքներ: Նույն ազոտական պարարտանյութը ջրի մեջ լուծվում է, ոնց են մարդուն կաթիլային միացնում, այդպես էլ բույսն ենք պարարտացնում: Համակարգի միջոցով հնարավոր է  նաև ոռոգման ջրի թթվայնության կարգավորում ապահովել, որը բույսին հնարավորություն է տալիս հողում առկա կալցիումը իրացնել»,-առավելությունները թվարկեց նա:

Վահե Ղազարյանը համաձայն է, համակարգի անցկացումը ծախսատար է: Նախ անհրաժեշտ է  ունենալ  ջրի կայուն մատակարարման կետ, ջուրը պետք է լինի զտված ու մաքուր, որպեսզի կաթոցիկները ժամանակի ընթացքում չխցանվեն, լինի ջրի որոշակի ճնշում: Բացի այդ էլ բանջարեղեն աճեցնելու դեպքում ամեն տարի ներդրում է պետք անել, քանի որ խողովակներն օգտագործվում են մի սեզոն, այգիների դեպքում, եթե ջուրը որակյԶինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատումը ռիսկեր է ստեղծում. հաալ լինի, խողովակները կարելի է օգտագործել մինչև  7-8 տարի:

«Պոմպերը սկսում են մի քանի հարյուր դոլարից՝ հասնելով մինչև մի քանի հազար դոլարւ: Գինը կախված է դրանց ընձեռած հնարավորություններից, չափերից: Մեկ հա հողատարածքին կաթիլային ոռոգման համակարգ անցկացնելու համար անհրաժեշտ կլինի 1.5-5 հազար եվրո գումար՝ կախված առաջարկվող լուծումներից: Օրինակ, կան այնպիսի համակարգեր, որոնք ունեն ցնցուղներ, ցրտահարության դեպքում կարելի է ջուր բաց թողնել, ինչի շնորհիվ այգին կարող է ցրտահարությունից փրկվել»,-ասաց ֆերմերը:

Հիմա նա համակարգի համար անհրաժեշտ խողովակները, կաթոցիկները ներկրում է Իտալիայից:
«Այստեղ կարևոր են ոչ թե խողովակները, այլ կաթոցիկները, որոնք տեղադրվում են խողովակի վրա: Ես կասկածում եմ, որ տեղի արտադրողները կարող են որակյալ կաթոցիկներ արտադրել, դա շատ բարդ սխեմա է»,-ասաց նա:

Կաթիլային ոռոգման համակարգ տեղադրելու գործում գյուղատնտեսներին աջակցելու համար 2018 թվականից պետական ծրագիր է իրականացվելու: Այսօր գյուղատնտեսության նախարարությունում չունեն հստակ թվեր, թե հանրապետության տարածքում քանի՞ հա հողատարածք է այդ համակարգով ոռոգվում: Օպերատիվ տվյալները շուտով կամփոփվեն, ճշգրտման փուլում են:

«Հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգեր հիմնականում կիրառվում են մրգատու ծառերի ու խաղողի այգիների համար: Հատուկենտ տեղեր կան, որ բանջարանոցային մշակաբույսեր են մշակում: Գրեթե բոլոր մարզերում կան համակարգերը, ավելի շատ՝ Արմավիրում ու Արարատում»,-Panorama.am-ին ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

2018-ից պետությունն իր վրա կվերցնի կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար վերցված վարկի տոկոսի սուբսիդավորումը:

Նման քայլին պետությունը գնում է կաթիլային ոռոգման համակարգ կիրառող ֆերմերների, ոլորտի մասնագետների հետ քննարկումների արդյունքում: Ըստ փոխնախարարի, բոլորն էլ փաստում են համակարգի արդյունավետության մասին: ԳՆ պաշտոնյան ոգևորված է խոսում համակարգի դրական կողմերի մասին՝ ջրի խնայողություն, որակյալ բերք, ինքնարժեքի բարձրացում, բերքատվությունն էլ 40-50 տոկոսով ավելանում է:

«Չի եղել մի դեպք, որ համակարգն իրեն չի արդարացրել: Բացի այդ էլ, այն ծախսերը կարող է հետ բերել խնայողության ու ավելի ու որակյալ բերքի հաշվին»,-ասաց նա:
Բոլոր ցանկացողները չեն կարող օգտվել ծրագրից, դրա համար պետք է ուսումնասիրվեն դիմողի ունեցած հողը, դրա դիրքը, բացի այդ էլ բանկի պահանջներին պետք է համապատասխանի՝ մինչև երեք մլն դրամի դեպքում երաշխավորներ, իսկ դրանից ավելի գումարի դեպքում գրավ  են հարկավոր:

«Գյուղնախարարությունը սուբսիդավորելու է բանկի կողմից տրված վարկի տոկոսի գումարը»,-ընդգծեց Հարությունյանը:

Հաջորդ տարվա բյուջեից մոտ 115 մլն դրամ կհատկացվի այդ նպատակի համար: Այս պահին նախատեսվում է ծրագիրն իրականացնել մինչև 2022 թվականը: Նախարարության կողմից քննարկման համար ուղարկված ծրագրին արդեն արձագանքել է կաթիլային ոռոգման համակարգի մասերի՝ 7-8 հայաստանցի արտադրող: Փոխնախարարը պնդում է, տեղական արտադրանքը չի զիջում ներկրվածին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}