
Սթոլթենբերգը մեկնաբանել է Ռուսաստանից C-400 գնելու Թուրքիայի քայլը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի քայլը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Յուրաքանչյուր դաշնակից ինքն է որոշում՝ ինչ տիպի զինամթերք ձեռք բերել։ Դա Թուրքիայի ազգային որոշումն է»,- ասել է նա։
Պաշտոնյան նաև հայտնել է, որ Թուրքիան զենիթահրթիռային համակարգը ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության մեջ ինտեգրելու հարցում չի ներկայացրել։ Կառույցի ղեկավարը շեշտել է, որ դաշինքի համար կարևոր է կառույցի կազմի մեջ մտնող պետությունների տարբեր համակարգերի փոխգործակցությունը։