Պետերբուրգում 20 առևտրի կենտրոնից տարհանում է իրականացվել
Պետերբուրգում պայթյունի սպառնալիքի վերաբերյալ անանուն ահազանգերից հետո հասարակական շենքերից իրականացվել է զանգվածային տարհանումներ: rg.ru-ի հաղորդմամբ, այժմ սակրավորները գնացել են Կենտրոնական շրջանի վարչական շենք:
Սակրավորները շարունակում են աշխատել Պետերբուրգի առևտրի կենտրոններում: Ավելի վաղ անանուն ահազանգեր էին ստացվել քաղաքի տարբեր շրջաններում գտնվող քսան համալիրների ականապատման վերաբերյալ:
Աղբյուրին Սանկտ Պետերբուրգի Ռոզգվարդիայից հայտնել են, որ գերատեսչության մասնագետները գնացել են բոլոր ահազանգերի հետքերով, բայց որևէ օբյեկտում որևէ պայթուցիկ չի հայտնաբերվել:
Զանգվածային տարհանումների պատճառով առևտրի կենտրոնների մոտ խցանումներ են առաջացել:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում ութ դպրոցից տարհանվել է 9000 մարդ
- Մոսկվայում առևտրի կենտրոնների և կայարանների ականապատման մասին ահազանգեր են ստացվել