Կարեն Քոչարյան. Իրավապահ մարմինները պետք է ցրել և լրիվ նոր կազմ հավաքել
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Երևանի կենտրոնում կատարված սպանությանը, հնչած կրակոցներին, գրել է.
«Քիչ առաջ, Երևանի կենտրոնում` կառավարության, ՀՀԿ և ՀՅԴ գրասենյակների մոտակայքում հնչել են կրակոցներ, որի հետևանքով կան զոհ և վիրավորներ:
Մեկ անգամ արդեն գրել էի, չեմ զլանա գրել երկրորդ անգամ: Ուրեմն ես չեմ հավատում, որ մեր իրավապահ մարմինները ընդամենը մեկ օրում (կամ մեկ շաբաթում, դա էական չէ) չեն կարող հավաքել հանրապետությունում առկա անօրինական զենքերը, կամ անասունների ձեռքերում հայտնված օրինական զենքերը և կրիմինալ մեծ ու փոքր տարրերին չեզոքացնեն: Եթե 90-ների սկզբին` պատերազմի և փաստացի անարխիայի պայմաններում Վանո Սիրադեղյանին դա հաջողվեց անել, ապա 21-րդ դարի պայմաններում դա անելը մեկից մեկ է: Երկու պատճառ կա դա չանելու` կամ չեն կարողանում, կամ չեն ուզում:
Երկու դեպքում էլ իրավապահ մարմինները պետք է ցրել և լրիվ նոր կազմ հավաքել, ինչպես դա արեց Սահակաշվիլին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան