ՔԿ. Պարզվել է Վերնիսաժի հարևանությամբ սպանվածի ինքնությունը
Այսօր Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների հետևանքով, նախնական տվյալներով, սպանվել է մեկ անձ, ևս մեկը՝ վիրավորվել, որոնց ինքնությունը պարզվել է։ Ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գ.Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վ.Աբգարյանը։ Հայտնում են Քննչական կոմիտեից:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մեկ ինքնաձիգ, մեկ ատրճանակ և պարկուճներ։ Ստեղծվել է քննչական խումբ և իրականացվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտե. Դեպքի վայրում օգտագործվել է երկու տեսակի զենք
- Կարեն Քոչարյան. Իրավապահ մարմինները պետք է ցրել և լրիվ նոր կազմ հավաքել
- Կրակոցներ Վերնիսաժի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան