Վերնիսաժում տեղի ունեցած սպանության դեպքով քրգործ է հարուցվել
Վերնիսաժում այսօր տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ։
Ավելի վաղ Կոմիտեից հայտնել էին, որ յերնիսաժի մոտ հնչած կրակոցների հետևանքով սպանվել է մեկ անձ, ևս մեկը՝ վիրավորվել, որոնց ինքնությունը պարզվել է։ Ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գ.Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վ.Աբգարյանը։ Սպանվածը լոռեցի է:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մեկ ինքնաձիգ, մեկ ատրճանակ և պարկուճներ։ Ստեղծվել է քննչական խումբ և իրականացվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Պարզվել է Վերնիսաժի հարևանությամբ սպանվածի ինքնությունը
- Կարեն Քոչարյան. Իրավապահ մարմինները պետք է ցրել և լրիվ նոր կազմ հավաքել
- Կրակոցներ Վերնիսաժի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան