«Ռոստելեկոմ»-ը նպաստում է ոլորտի մասնագիտական կրթության զարգացմանը հանրապետությունում
Սեպտեմբերին ուսանողների առջև իր դռներն է բացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նոր հիմնանորոգված համակարգչային սրահը։ «Ռոստելեկոմ»-ից տեղեկացնում են, որ այս համակարգչային սրահը կահավորված է ժամանակակից մասնագիտական ցանցային սարքավորումներով և համակարգիչներով։
Սրահը նորոգվել ու կահավորվել է համալսարանի և «Ռոստելեկոմ» Հայաստանի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, և այսօր արդեն բուհի ուսանողները ոչ միայն կարող են պրակտիկան անցնել «Ռոստելեկոմ»-ի տվյալների կենտրոնում, ծանոթանալ ժամանակակից սերվերային հանգույցներին և տեխնոլոգիական լուծումներին, այլ նաև իրենց իսկ բուհում դասերի ընթացքում գործարկել ու կիրառել սարքավորումներ, որոնք հետագայում իրենց աշխատանքի մի մասն են կազմելու։
«Ռոստելեկոմ»-ի կողմից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին դեռ ապրիլին փոխանցվել են Cisco Systems ցանցային սարքավորումներ և համակարգիչներ արհեստավարժ դասախոսական կազմի միջոցով կրթական գործընթացն առավել բարձրակարգ կազմակերպելու նպատակով, դասասենյակի նորոգումն իրականացվել է հաջորդիվ։
Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Ռոստելեկոմ» Հայաստանի միջև փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել՝ ի նպաստ բուհի զարգացման և փոխգործակցության։
Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել գործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով և նպաստելու մասնագիտական կրթության զարգացմանը հանրապետությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները