Պայմանագիր՝ Ադրբեջանի գրպանային խորհրդարանի գրպանների համար
Կասպից ծովում նավթ ձեռք բերելու վերաբերյալ Ադրբեջանում «Հարյուրամյակի պայմանագիր» անվանումը կրող համաձայնագրի երկարաձգումը պետության ներսում քննարկման առիթ է դարձել։ Այս մասին գրում է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը։
«Պայմանագիրը կնքվել է 1994թ.-ին բրիտանական BP-ի (British Petroleum) գլխավորությամբ մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ և ստացել «Հարյուրամյակի պայմանագիր» անվանումը:
Այն կնքվել է մինչև 2024 թվականը, սակայն, քանի որ պաշարների ծավալները փաստացի կրկնապատկվել են, օտարերկրյա մասնակիցները հանդես են եկել առաջիկա ներդրումների շրջանակներում պայմանագրի ժամկետի երկարաձգման առաջարկով՝ իրավական բազան թարմացնելու նպատակով։
Սակայն Ադրբեջանը պնդեց, որպեսզի համաձայնագրի մի քան կետեր փոփոխվեն և հասավ արդյունքի։ Սեպտեմբերի 14-ին կնքվեց նոր պայմանգիրը, որի ժամկետը լրանում է 2050թ-ին։
Ադրբեջանական պետական նավթային ընկերությունների մասնաբաժինը նախկին 11.6 տոկոսի փոխարեն կկազմի 25 տոկոս։ Օտարերկրյա գործընկերները նաև պարտավորվել են 8 տարի շարունակ 3.6 մլրդ դոլար վճարել որպես հավելավճար Պետական նավթային ընկերությանը»,-գրում է ԲԻ-Բ-Սի-ն։
Նշվում է, որ վերջին տարիներին Ադրբեջանի համար նավթադոլարների կտրուկ անկումը սառ ցնցուղ էր եղել։ Ադրբեջանի կառավարության ծախսերը կրճատվել են, ազգային դրամը արժեզրկվել է, բանկային համակարգը փլուզման եզրին է հայտնվել:
«Նոր համաձայնագրի կնքումը լուրջ քննարկումների տեղիք է տվել համացանցում։ Շատերը նշում են, որ նավթ կա, թե չկա սովորական քաղաքացու համար ոչինչ չի փոխվում, նրանք միայնակ են մնում իրենց խնդիրների և աղքատության հետ։ Իսկ աղքատների և վերնախավի միջև անդունդն ավելի անհաղթահարելի է դառնում։
Գրպանային խորհրդարանի, ազատ մամուլի և արհմիությունների բացակայության պայմաններում, նոր պայմանագրի շահավետության մասին դժվար թե բարձրաձայնվի, քանի որ BP-ին և նրա գործընկերներին դա ձեռնտու է։
Շատերը ցանկանում էին Ադրբեջանը դառնա երկրորդ Քուվեյթ, իսկ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Վալեխ Ալեսաքերովը, ով այս համաձայնության հարցում բանակցող էր, հայտարարել է, ցանկանում է, որ պետությունը դառնա Նորվեգիա։ Սակայն իրադարձությունները ցույց են տալիս, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ երազանքները չեն իրականանալու»,-նշված է հոդվածում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում