Հատուկ նրանց, ովքեր «անամոթաբար» շրջապատում են Թուրքիային
«Ենիչարների քայլերգը՝ Կարմիր բանակի կատարմամբ խելքահան է անում ԱՄՆ-ին» վերտառությամբ Sabah-ի տնօրեն Բերջան Տուտարը շտապում է մեջբերել Էրդողանին, ով ազդարարել է «հատուկ նրանց համար, ովքեր անամոթաբար շրջապատում են Թուրքիային»:
-Նրանք ուղղակի գժվեցին, երբ մենք համաձայնության եկանք С-400-ի մասով,-ասել է Էրդողանը:
Տուտարը ոգևորված շարունակում է՝ ինչպես կարող էին չգժվել. Չէ՞ որ ռուսական С-400-ով Թուրքիան Ռուսաստանի ու Չինաստանի հետ կազմում է եռյակ, իսկ ՆԱՏՕ-ում, ընդհանրապես՝ առաջինն է այդ զենքով:
Հեղինակը բացատրում է իր ոգևորությունը այն բանով, որ երկու «ուժեղագույն ու կարևորագույն» երկրներ, որ 250 տարի մրցակցում էին Կովկասի, Բալկանների, Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի համար, այժմ «միավորում են իրենց ջանքերը»:
Թուրքիան այսպիսով հավակնում է ուժերի վերաբաշխման. Հոդվածագրի կարծիքով, Ատլանտիկայի ներկայությունը տարածաշրջանում հիմնված էր Թուրքիա-Ռուսաստան հակամարտության վրա, ինչը այլևս ավելորդ է դառնում:
Տուտարը ամենևին չի արգելակում իր շողոմությունը՝ նվիրված Ռուսաստանին, կամ դադարեցնում աջ ու ձախ թուք ցայտեցնել՝ «մերկացնելով» ԱՄՆ-ին:
Նորելուկ «եռյակում»՝ Թուրքիա-Չինաստան-Ռուսաստան, գովքը, որ «լիովին ջախջախել է ԱՄՆ-ի միֆերը», սաբահիստը Թուրքիային բաշխում է «սև կարապի» դերը, որ «բացահայտել է» դեմոկրատիայի և մարդու իրավունքների սուտ գաղափարները:
Ռուսաստանին հասել է Ուկրաինայում, Վրաստանում, Սիրիայում Պենտագոնի «քաոսի առևտուրը», ինչպես նաև՝ ԱՄՆ ընտրություններում ՌԴ-ի խառնվելու սուտը:
Չինաստանին հասել է ցրելու ԱՄՆ՝ տնտեսության գերազանցողը լինելու շքեղության փայլը:
Հոդվածը հուշում է, իբր Թուրիքան այլևս դուրս է թռել ԱՄՆ վանդակից ու ռուսական լրատվամիջոցին շատ է դուր եկել այս միտքը նույնությամբ կրկնելը: Ու մինչ հոդվածագիրը խորանում է իր թեզերում, եկեք մի կողմ թողնենք, թե որտեղից է դուրս թռել Թուրքիան ու ուր է «մտնում»:
Եկեք նայենք վերնագրին՝ ենիչերիներ ու կարմիր բանակ: Ինչ-որ բան հիշեցնու՞մ է ձեզ: Այո: Ու Հայաստանի համար այս մոտեցումն է կարևորը: Ու հայկական դիվանագիտությունը, որ կարծես սովորույթ է դարձրել չէ չասել ոչ մեկին՝ ոչ ԵՄ, ոչ ԵԱՏՄ, ոչ ՀԱՊԿ, ոչ երևի ՆԱՏՕ... պիտի վերանայի թուրք-ռուսական c-400-ային սիլիբիլիներին իր միամիտ կամ ինքնահավան մոտեցումը, կրկին այս ենիչերի ու կարմիր բանակի արանքում չմնալու համար:
Առանց ձուլվելու, իհարկե:
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Սթոլթենբերգը մեկնաբանել է Ռուսաստանից C-400 գնելու Թուրքիայի քայլը
- Իսկ ինչ end-user certificate է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև
- Կրեմլը նորմալ է համարում Ադրբեջանին զենք վաճառելը ու բողոքում՝ երբ Ուկրաինային են վաճառում
- Էրդողանը հայտարարել է C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին
- ՌԴ-ի կողմից կոռեկտ չէ Թուրքիային զենք մատակարարել. Ալեքսանդր Բոժկո
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում