Թուրքիայի վարչապետը Իրաքյան Քուրդիստանին կոչ է արել հրաժարվել հանրաքվեից
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել անկախության հանրաքվեի անցկացումից, քանի որ այն կարող է տարածաշրջանում նոր հակամարտություն ծնել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինքնավար Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները սեպտեմբերի 25-ին հանրաքվե են նշանակել՝ արհամարհելով կենտրոնական իշխանությունների կարծիքը։ Բաղդադում ռեֆերենդումն անօրինական են համարում։ Դրա անցկացման դեմ է քվեարկել նաև Իրաքի խորհրդարանը։
«Մենք Մասուդ Բարզանիին կոչ ենք անում չգործել այդ լուրջ սխալը։ Տարածաշրջանում առանց դրա էլ շատ խնդիրներ կան՝ պայքար ԻՊ-ի դեմ, Սիրիայի քաղաքացիական պատերազմ։ Այս դեպքում կարող է նոր հակամարտություն սկսվել»,- ասել է թուրք պաշտոնյան։
Հարակից հրապարակումներ`
- Իրաքի կենտրոնական իշխանությունները չեն ճանաչի անկախության հանրաքվեի արդյունքները. Մարկարով
- Չավուշօղլու. Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեն կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ
- Բարզանին հայտարարել է, որ իրենք չեն հրաժարվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից
- Իրաքյան Քուրդիստանի ընդդիմությունը Բարզանիից պահանջում է հետաձգել անկախության հանրաքվեն
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան