Ջենիֆեր Լոուրենսը դերասանական կարիերայում ընդմիջում է վերցնում
Օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը հայտարարել է դերասական կարիերայում երկու տարի ընդմիջում վերցնելու մասին: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է People-ը:
Վերջերս մեծ էկրան է բարձրացել «Մայրիկ» ֆիլմը՝ Լոուրենսի մասնակցությամբ, նաև ներկայացվել է «Կարմիր ճնճղուկ» ֆիլմի պրոմոհոլովակը, որտեղ դերասանուհին խաղում է գլխավոր դերը:
«Երկու տարի ես ոչինչ չունեմ»,- ասել է 27-ամյա Լոուրենսը:
Նա չի հստակեցրել, թե ինչպես է անցկացնելու ազատ ժամանակը, բայց կատակել է, որ հնարավոր է զբաղվի կավեգործությամբ: