Մեկնարկում է կուրությունը կանխարգելող ծրագրի նոր փուլ
Մեկնարկում է կուրությունը կանխարգելելու նպատակով առանձին խմբերում ընդգրկված քաղաքացիների շրջանում կատարվող կատարակտի անվճար (ներառյալ` ոսպնյակի արժեքը) վիրահատությունների ծրագրի նոր փուլ։
2017-2018 թվականներին Երևանի և մարզերի մի շարք բժշկական կազմակերպություններում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված շուրջ 3000 քաղաքացի կվիրահատվի պետական պատվերի շրջանակում։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչև այժմ վիրահատություններն իրականացվել են և կշարունակվեն Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոնում և Գեղարքունիքի մարզի «Լայոնս» մարզային ակնաբուժական» հիմնադրամում:
Այսուհետև ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2017-2018 թվականներին ծրագիրը կիրականացվի նաև «Շենգավիթ», «Նաիրի» (Երևան), Գյումրու, Գորիսի, Իջևանի և Կապանի բժշկական կենտրոններում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հերթագրման համար անհրաժեշտ փաստաթղթերով պետք է դիմել աշխարհագրորեն առավել մոտ գտնվող բժշկական կազմակերպությանը։
Հերթագրման մանրամասներն՝ այստեղ։