Այվազովսկին պատկանում է աշխարհին. Ռուսական պետական թանգարանի տնօրեն
«Մեծ պատիվ է մասնակցել այս մեծ իրադարձությանը: Այո, մեծ իրադարձության է, քանի որ նկարիչն է մեծ, ինչպես մեծ է Հայաստանի մշակույթն ու արվեստը»,- Հայաստանի Ազգային պատկերասրահում Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Ծովանկարչության սահմանները» միջազգային գիտաժողովի բացմանն ասաց Ռուսական պետական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գուսևը:
Նրա խոսքով, հայկական մշակութային ժառանգությունը մեծ է, իսկ Հովհաննես Այվազովսկին այդ ժառանգության մեջ վառ աստղ:
«Մեր աշխարհում մարդկանց շատ բան է բաժանում՝ լեզուներ, սահմաններ, քաղաքական իրադարձություններ, գաղափարախոսություն: Բայց կա նաև մի աշխարհ, որը միավորում է: Դա մշակույթի, արվեստի աշխարհն է: Դրա համար, կարծում եմ, մենք չպետք է բաժանեք Այվազովսկուն: Կարծում եմ՝ չեք վիրավորվի, եթե ասենք Այվազովսկին ձերն է, բայց մի քիչ նաև մերն է: Ռուսաստանում չկա մարդ, ով չի ճանաչում Այվազովսկուն, չի սիրում նրա արվեստը»,- ասաց Ռուսական պետական թանգարանի տնօրենը՝ միաժամանակ ընդգծելով, որ Այվազովսկին, իհարկե, պատկանում է աշխարհին:
Նա նշեց, որ Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան թանգարանում նույնպես կազմակերպվել էին Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսներ. «Մարդիկ ժամերով հերթ էին կանգնում, սպասում էին: Վստահ եմ, որ եթե ցուցադրությունները շարունակվեին, հերթերն էլ կշարունակվեին»:
Վլադիմիր Գուսևը կարևորեց այն փաստը, որ Ազգային պատկերասրահում նախօրեին բացված Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսում ծովանկարիչը ներկայացված է տարբեր կողմերից, հնարավորություն է տալիս այցելուին բացահայտել մեծ արվեստագետին տարբեր կողմերից:
Նշենք, որ երկօրյա գիտաժողովին ընդհանուր առմամբ ելույթ է ունենալու 21 բանախոս՝ ոչ միայն հայ մասնագետներ, նաև արվեստաբաններ, փորձագետներ, հավաքածուատերեր, հրատարակիչներ Թեոդոսիայի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի խոշորագույն թանգարաններից ու մշակութային հաստատություններից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:
Հիշեցնենք նաև, որ նախօրեին Ազգային պատկերասրահում բացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված է 52 գեղանկար, 26 գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։
Ցուցահանդեսը գործելու է մինչև 2018 թ. հունվարի 15-ը:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։
Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկին հայ էր, դա կրում էր իր մեջ. Դմիտրի Լոսև
- Այվազովսկուն դրսում ճանաչում են հիմնականում որպես ծովանկարիչ, բայց նրա արվեստը բազմազան է. Անդրեաս Ռուբիյան
- Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես
- Հովհաննես Այվազովսկու «Քաոս»-ն արդեն Ազգային պատկերասրահում է
- Ոչ միայն հայ, նաև արտասահմանցի մասնագետներն են նշում Այվազովսու հայկական ծագումը. ՀԱՊ գրաֆիկայի բաժնի վարիչ
- Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը նկարչին նորովի է բացահայտելու
- «Ծովանկարչության սահմանները» միջազգային գիտաժողով` նվիրված Այվազովսկու ծննդյան 200-ամյակին
- Ազգային պատկերասրահը նախապատրաստվում է Հովհաննես Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսին
- ՀԱՊ-ում սեպտեմբերի 15-ին կբացվի Հովհաննես Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը
- Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակն է
- Սեպտեմբերին Այվազովսկու 200-ամյակի առիթով սպասվում է մեծ իրադարձություն. Ազգային պատկերասրահի տնօրեն
- Լոնդոնում ռուսական արվեստի գործերի աճուրդում ներկայացված է Այվազովսկու հինգ կտավ
- Այվազովսկու մոսկովյան ցուցահանդեսը հայտնվել է 2016-ին աշխարհի ամենաշատ հաճախելիություն ունեցող ցուցադրությունների տասնյակում
- Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսն ունեցել է շուրջ կես միլիոն այցելու
- Այվազովսկին դարձել է Լոնդոնում «ռուսական» վաճառքի «հաղթողը»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին