Հայաստանում 39.6 տոկսով նվազել է գորգերի արտադրության ծավալը
2017 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 39.6 տոկոսով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2 016թ-ի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 13.9 տոննա գորգեր և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 8.4 տոննա:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս ժամանակահատվածում 17.7 %-ով նվազել է նաև գուլպեղենի արտադրության ծավալը: Մասնավորապես, 2016թ-ի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 8 470.2 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 10 291.9 հազար զույգ:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այստեղ արտադրության ծավալներն աճել են 41.6 տոկոսով, իսկ բամբակյա գործվածքների արտադրությունն էլ հունվար-հուլիսին աճել է 68.8%` կազմելով 2.7 տոննա: