«Նոր ալիք-2017»-ում հաղթած Էռնա Միրզոյանը ստացել է 2 միլիոն ռուբլի
Սոչիում կայացած «Նոր ալիք-2017» երգի միջազգային մրցույթում առաջին հորիզոնականը միաժամանակ զբաղեցրել են երեք արտիստներ, ովքեր մրցանակային ֆոնդը՝ 6 միլիոն ռուբլի, բաժանել են միմյանց միջև: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել են մրցույթի փակման արարողությանը:
Հիշեցնենք, որ մրցութային երեք օրերի արդյունքների համաձայն, 362 միավորով հաղթող է ճանաչվել երեք երկրի ներկայացուցիչ՝ Հայաստանը ներկայացնող «Արցախի ձայներ» խմբից Էռնա Միրզոյանը (Էռնա Միր), Ուզբեկստանից Սարդոր Միլանոն և Մոլդովայից DoReDos խումբը:
Փակման արարողությանը ժամանակ հաղորդավարներն ասել են, որ «Նոր ալիք»-ի պատմության մեջ եզակի դեպք է: 2016-ին հաղթող էր ճանաչվել երկու մասնակից:
357 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սյուզաննա Մելքոնյանը:
«Նոր ալիք-2017» երգի միջազգային մրցույթը կայացել է սեպտեմբերի 8-14-ը: Կազմկոմիտեն այս տարի ստացել էր 12 հազար հայտ: Եզրափակիչ էր անցել 9 երկրից 14 կատարող:
Հարակից հրապարակումներ`
- «Նոր ալիք»-ում Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են առաջին և երկրորդ հորիզոնականները
- Մեկնարկում է «Նոր ալիք-2017» մրցույթը