«Զվարթնոց»-ում այսօր «Մենք ենք մեր սարերը» ֆիլմն է
Այսօր 19:30-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահում` մեծ էկրանին, ցուցադրվելու է հայկական ֆիլմարտադրության ոսկե ֆոնդի լավագույն ժապավաններից «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարը: Այս մասին տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարնների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից:
Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա ռեժիսոր Հենրիկ Մալյանի 1969 թ. նկարահանած ֆիմում դերասանական փայլուն կատարումներով հանդես են եկել հայ կինոյի ամենավառ անունները` Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Ազատ Շերենցը, Արմեն Այվազյանը, Արտավազդ Փելեշյանը, Գալյա Նովենցը:
Մեզ մոտ էլ է «Մենք ենք, մեր սարերը».
Հարակից հրապարակումներ`
- «Զվարթնոց»-ում կցուցադրվի «Ֆանտոցի» իտալական կատակերգությունը
- «Զվարթնոց»-ում ավանդական հայկական հարսանիքը տոնախմբության է վերածվել
- «Զվարթնոց»-ում կցուցադրվի «Ամադեուս» ֆիլմը