«ԱրմԹեք 17»-ում կքննարկվեն կիբերանվտանգության հիմնախնդիրները
Սեպտեմբերի 27-ին կկայանա բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ`«ԱրմԹեք 2017» ամենամյա գործարար համաժողովը: Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին հայտնել է նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Նախատեսվում է, որ «ԱրմԹեք'17»-ը կունենա ավելի քան 200 մասնակից` բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների ու գիտական կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպությունների տնօրեններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու Եվրոպայի տարբեր երկրներից»,- նախարարության փոխանցմամբ՝ ասել է նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է համաժողովի օրակարգի հիմնական ուղղությունները. կիբերանվտանգություն, այս ոլորտում տարբեր երկրների կիրառած փորձը, կիբերանվտանգության մասնագետների արդի խնդիրներն ու մարտահրավերները, կիբեր սպառնալիքներն ու պաշտպանվելու հնարավորությունները՝ մասնավոր և հանրային հատվածում։
«Ինչքան բարձր տեխնոլոգիաները զարգանում են, այնքան կիբերանվտանգության խնդիրը ավելի ու ավելի է արդիական դառնում: Մենք այս թեման քննարկելու ենք, ոչ թե որովհետև հայկական ինտերնետի վրա կիբերհարձակումները շատ են, այլ որովհետև այս թեմայով փորձ և ասելիք ունենք»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին