Սուրեն Կարայանն աշխատանքային այցով կմեկնի Իրան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը աշխատանքային այցով սեպտեմբերի 16-ին կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն:
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հայկական պատվիրակությունն այցի ընթացքում կծանոթանա «Արաս» ազատ տնտեսական գոտու արտադրական տարածքներին և առևտրային կենտրոնների գործունեության կազմակերպմանը։
ՀՀ պատվիրակության կազմում են «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի պատասխանատուները և մի խումբ գործարարներ:
Սուրեն Կարայանը Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի ԻԻՀ նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ առևտրի գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի հրավերով: