Շրջանակային համաձայնագրում մաքսատուրքերի ազատականացման դրույթ չկա. Պ. Սուրմելիս
«Եվրամիության հետ ստորագրվելիք նոր Շրջանակային համաձայնագիրը մի շարք պայմաններ կընձեռի հայկական բիզնեսին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը:
Նրա խոսքով՝ համաձայնագիրն ավելի կհեշտացնի Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը եվրոպական երկրներ, որը հնարավորություն կտա զարգացնել գյուղատնտեսությունը Հայաստանում, ինչպես նաև ամրապնդել այստեղի գյուղմթերքի ներկայացումը եվրոպական երկրներում։
Ինչ վերաբերում է Հայաստանի ներդրումային միջավայրին ու առկա ռիսկերին՝ Սուրմելիսը նշեց. «Մենք նպատակ ունենք բարելավել ներդրումային միջավայրը Հայաստանում, որը հնարավորություն կտա զարգացնել ներքին բիզնեսն, ինչպես նաև բարելավել արտահանման շուկան: Բիզնես միջավայրի բարելավման ուղղություններից մեկը պետական գնումների իրավիճակի բարելավումն է, և այս պայմանագրում մենք ունենք հատուկ պայմաններ և դրույթներ, որը հնարավորություն կտա պետգնումների գործընթացը դարձնել ավելի պարզ, թափանցիկ»։
Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարը մյուս կարևոր ոլորտը համարեց մրցակցային միջավայրը. «Մենք այս պայմանագրով նախատեսում ենք բարելավել վիճակն ու ստեղծել մի մարմին, որը կզբաղվի հենց մրցակցային մթնոլորտով: Մրցակցությունը պետք է լինի արդար ու չպետք է լինեն խաղի այլ կանոններ։ Այս փաստաթղթում հատուկ պայմաններ ենք նախատեսում պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների վերաբերյալ, որպեսզի նրանք խաղան նույն պայմաններով, ինչպես՝ շուկայի մյուս խաղացողները»։
Անդրադառնալով մաքսատուրքերի հետ կապված հարցին, նա ասաց . «Ինչպես ես արդեն նշել եմ, մաքսատուրքերի ազատականացման վերաբերյալ որևէ դրույթ չկա: Սա հիմնված է փաստի վրա, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, օգտվում է GSP+-ի արտոնություններից և մեծ քանակությամբ ապրանքատեսակներ կամ մաքսատուրք չունեն կամ շատ ցածր մաքսատուրքով են»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան