Սոնա Ասատրյանը՝ Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոնուհի
Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվել է Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում էր հետևյալ տարիքային խմբերով՝ Մ 8, Մ 10, Մ 12, Մ 14, Մ 16 և Մ 18: Պատանիների և աղջիկների մրցաշարերն անցկացվում էին առանձին:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մինչև 18 տարեկան աղջիկների պայքարում հիանալի հաջողության հասավ Սոնա Ասատրյանը: Հայ շախմատիստուհին 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և հռչակվել Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոնուհի: Ասատրյանը նաև 128 կետով բարձրացրելէ իր անհատական վարկանիշը:
Մինչև 16 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Աննա Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսեց 2-4-րդ հորիզոնականները:Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Սարգսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Մինչև 10 տարեկան տղաների առաջնությունում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը 7 միավորով կիսել է 3-7-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայտնվել 6-րդ հորիզոնականում:
Մեդալ նվաճելու լավ հնարավորություն են ունեցել մինչև 18 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը և մինչև 16 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Շանթ Սարգսյանը: Երկու շախմատիստն էլ վերջին տուրից առաջ իրենց ենթախմբերում կիսում էին առաջին հորիզոնականը, սակայն որոշիչ պարտիայում երկուսն էլ պարտություն են կրել և զիջել իրենց դիրքերը:
Հարակից հրապարակումներ`
- Առաջատարների խմբին է միացել Հայկ Մարտիրոսյանը
- Եվրոպայի պատանեկան առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Հայկ Մարտիրոսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան