Ոստիկանություն. Վերնիսաժի մոտ կատարված սպանությունը բացահայտվել է
Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով,:
Ոստիկանության հաղորդմամբ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանությունը հետախուզվողների լուսանկարները տեղադրել է իր պաշտոնական էջում:
Հարակից հրապարակումներ`
- Իշխող կուսակցությանը ցանկացած օրինախախտում անհանգստացնում է. Շարմազանովը՝ Վերնիսաժի կրակոցների մասին
- Նոր մանրամասներ Վերնիսաժի սպանության գործից
- Վերնիսաժում տեղի ունեցած սպանության դեպքով քրգործ է հարուցվել
- ՔԿ. Պարզվել է Վերնիսաժի հարևանությամբ սպանվածի ինքնությունը
- Կրակոցներ Վերնիսաժի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան