Լապշին. Սերգեյ Շահվերդյան, հիմա մենք պարտավոր ենք ծանոթանալ
Հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանից Իսրայել վերադառնալուց հետո առաջին գրառումն է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ պատմելով ադրբեջանցիների՝ իրենք իրենց գերազանցելու մասին:
Օրինակ, այդ երկրի իշխանությունները Լապշինին ասել են, թե նորմալ մարդը չի կարող ֆեյսբուքում այդքան հայկական ազգանունով ընթերցող ունենալ:
Կամ Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալը՝ Ռուստամ Ուսուբովը Լապշինի՝ իբր հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցությունն այսպես է հիմնավորել.
«Մեղադրյալ Լապշինի ընթերցողների թվում այնպիսի էքստրեմիստի՝ ինչպիսին Լեռնային Ղարաբաղի տուրիզմի զարգացման գրասենյակի ղեկավար Սերգեյ Շահվերդյանի առկայությունն է, լիովին ապացուցում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ Լապշինի համագործակցությունը և նրա աջակցությունը՝ ադրբեջանական հողերի օկուպացմանը»:
Բլոգերը նշում է, որ սա մեջբերում է մեղադրական ակտից: Նա խոստովանում է, որ չի էլ իմացել իր ընթերցողների թվում է այնպիսի հետաքրքիր մարդ, ինչպիսին Սերգեյ Շահվերդյանն է, ով զբաղվում է ԼՂ տարածքում տուրիզմի զարգացմամբ ու հուշարձանների պահպանմամբ:
«Հիմա մենք ուղղակի պարտավոր ենք ծանոթանալ, Սերգեյ Շահվերդյան»,-գրել է նա, շնորհակալություն հայտնելով Ուսուբովին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան