Մելանյա Առուստամյան. Չհասկացաք, որ պետք չէր Փաստաբանների պալատում թույլ տալ չարաշահումներ
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նախօրեին հանդես էր եկել համերաշխության կոչով՝ ուղղված այն փաստաբաններին, «ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից»:
Փաստաբանների պալատի անդամների արձագանքները չուշացան: Այսօր փաստաբան Մելանյա Առուստամյանն ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Արա Զոհրաբյանի համերաշխության կոչի արձագանքները սպասելի էին: Մեկն ասում է փաստաբանների պալատը վերադարձրեք 2013թ. վիճակին, մյուսն ասում է ընդունեք ձեր սխալները, երրորդն ասում է մեր փոքրամասնությամբ ձեր հեղինակությունը լավ գցել ենք:
Հարգելիներս, այդպես էլ չհասկացա'ք, որ համերաշխության կոչ անողը ուժեղի դիրքերից է հանդես եկել, չհասկացա'ք, որ փաստաբանների մեծամասնությունը վստահում է իրեն, չհասկացա'ք, որ մենք չենք ուզում հետ գնալ 2013թ. դրությամբ գոյություն ունեցած փաստաբանների պալատ, որը ֆինանսական փտած և խայտառակ պրոբլեմներով էր պատված, չհասկացա'ք, որ փաստաբանների պալատի անկախության համար չպետք էր այդ պալատում թույլ տալ ֆինանսական չարաշահումներ, չհասկացա'ք, որ անցել են այn ժամանակները, չհասկացա'ք, երբ ձեր կազմակերպած բողոքի ակցիան (180 փաստաբանի հայտարարած, բայց փաստացի մոտ 30 փաստաբանի մասնակցությամբ) չստացվեց, որովհետև ընթացքում դատական դեպարտամենտի փոխարեն սեփական պալատին ենթաթիրախ էիք ցանկանում սարքել, չհասկացա'ք, որ քննարկման ժամանակ պալատի նախագահի ներկայությամբ և նրա բացակայությամբ ձեր ձայնային ելևէջները փոխված էին:
Հիշե'ք, որ դո'ւք չեք օգտվել այս հնարավորությունից:
Վստահ եմ, որ փաստաբանների պալատի նախագահը շարունակելու է գործել փաստաբանության օգտին, ինչպես միշտ է գործել»:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբաններն արձագանքում են Արա Զոհրաբյանի համերաշխության կոչին
- Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու
- Եթե լինի խուզարկության փորձ, այո, դա վտանգավոր երևույթ է. Արա Զոհրաբյան
- «Քոմեդի քլաբի» տեքստ է». Փաստաբան
- Սահմանվել է իրերի ցանկը, որոնք արգելվում է մտցնել դատարան
- Արա Զոհրաբյան. Մոտ ապագայում համերաշխության կոչ կներկայացնեմ
- Արա Զոհրաբյան. Փաստաբանության մեջ ամենածանր մեղքը «դավաճանությունն է»
- Բողոքի ակցիային միացել է 170 փաստաբան
- Գործադուլի միջոցով փորձում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա. Փաստաբան
- Գործադուլի հայտարարությանը միացել է 138 փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը