Թերեզա Մեյը արտակարգ հանձնաժողովի նիստ է հրավիրել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Լոնդոնի մետրոյում ահաբեկչության հետ կապված արտակարգ հանձնաժողովի նիստ է անցկացնելու: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է վարչապետի ներկայացուցիչը:
«Այսօր վարչապետի նախագահությամբ կկայանա Cobra կոմիտեի նիստը»,- հայտնել է նա:
Cobra կոմիտեի կազմում են կառավարության, արտակարգ իրավիճակների ու հատուկ ծառայության անդամները:
ՏԱՍՍ-ը, հղում անելով Sky News-ին, գրում է, որ Լոնդոնի մետրոյում պայթյունը ոստիկանությունը դիտարկում է որպես ահաբեկչություն:
Լոնդոնի արևմուտքում Parsons Green մետրոյի կայարանում պայթյուն է տեղի ունեցել ամենամարդաշատ ժամին: Նախնական տվյալներով, անհայտ առարկան պայթել է վագոնում, մի քանի մարդ այրվածք է ստացել: Դրանից հետո սկսվել է խուճապ և հրմշտոց: